«Ազգային վերածնունդ՚ կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Այդ մասին ասվում է «Ազգային վերածնունդ՚ կուսակցության հայտարարության մեջ:
ՙ2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ:
«Ազգային վերածնունդե կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում: Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին:
Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ: Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Ազգային վերածնունդե կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ՚ խմբակցությունը:
Ապրիլի 26-ին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, թե հայկական կողմը ՙչի հավակնում Լեռնային Ղարաբաղի շրջակա հինգ տարածքներին՚: «Երբ որ աշխարհը ճանաչի Արցախը, մենք կվերադարձնենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց նկատմամբ մենք իրավունք չունենք, մենք այդ հողերը չենք ուզում. դա ընդամենը մեր բուֆերային գոտին է, մեր անվտանգության երաշխիքը»,- հայտարարել էր Նաղդալյանը: