Արևմտյան
պատժամիջոցները
և
նավթի
գների
կտրուկ
իջեցումը
հանգեցրել
են
Ռուսաստանի
տնտեսության
անկմանը,
ինչն
անդրադառնում
է
նաև
Հայաստանի
վրա:
Որոշ
փորձագետներ
գտնում
են,
որ
եթե
Հայաստանը
եվրասիական
ինտեգրման
փոխարեն
եվրոպական
ինտեգրումն
ընտրեր,
իրավիճակը
տնտեսությունում
այլ
կլիներ:
Ի՞նչ
եք
կարծում
Դուք:
Հայաստանի
տնտեսությունը
չափազանց
կախված
է
Ռուսաստանի
իրավիճակից,
ինչն
արտահայտվում
է
ապրանքաշրջանառությունում
և
տրանսֆերտներում:
Այս
առնչությամբ
նույնիսկ
եթե
Հայաստանը
չանդամակցեր
Եվրասիական
տնտեսական
միությանը, միևնույն է, իր վրա կզգար անկում ապրող ռուսական տնտեսության բացասական ազդեցությունը: Հայաստանի ապրանքաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ կազմում է 35%, մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչը գրեթե համարժեք է ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառությանը: Երբ ուսումնասիրում ես ապրանքաշրջանառության կառուցվածքը, հասկանում ես, որ հայկական ապրանքները չեն կարող դուրս մղվել եվրոպական շուկայից ԵՏՄ-ին անդամակցության հետևանքով: Այս առումով մենք առնվազն կպահպանենք եվրոպական պետությունների հետ հարաբերությունների գոյություն ունեցող մակարդակը, եթե, իհարկե, ԵՄ-ն քաղաքական որոշում չկայացնի, ինչպես Ռուսաստանի նկատմամբ էր: Ավելին, հիմնական հումքային ապրանների գների անկումը կարող է հանգեցնել Հայաստանում նոր արտադրությունների ստեղծմանը, որոնք կարող են պահանջարկ ունենալ ԵՄ-ում: Խոսքը
վերաբերում
է
էժան
նավթին,
գազին
և
հումքային
այլ
ապրանքներին:
Դրանց
գների
նվազումը
կարող
է
բարձրացնել
մրցունակությունը,
օրնակ`մեր գյուղատնտեսական արտադրանքի, որը կարող է արտահանվել ԵՄ:
Վերակառուցման
և
զարգացման
եվրոպական
բանկը
հունվարին
2015 թ.
Հայաստանի
ՀՆԱ
աճի
կանխատեսումն
իջեցրել
է
մինչև
զրո`ավելի վաղ կանխատեսվող 3,5%-ի փոխարեն`կապելով դա Ռուսաստանի իրավիճակի հետ: Համաձա՞յն եք արդյոք նման կանխատեսմանը:
Ոչ,
կարծում
եմ,
որ
Հայաստանի
ՀՆԱ-ն 2015 թ. կարող է աճել 4-4,5%-ով: ՎԶԵԲ կանխատեսումը քաղաքական շարժառիթ ունի և պայմանավորված է ԵՏՄ-ին հանրապետության անդամակցմամբ: Բանկն իրականացնում է ԵՄ քաղաքականություն, և, բնականաբար, կարող է քաղաքական նպատակներ հետապնդել իր գնահատականներում:
Միաժամանակ
այս
տարի
Հայաստանը
նշելու
է
Ցեղասպանության
100-ամյակը,
ինչը
ենթադրում
է
զբոսաշրջիկների
մեծ
հոսք
հանրապետություն:
Զբոսաշրջությունը
Հայաստանի
տնտեսության
կարևոր
ճյուղերից
մեկն
է
և
նույնպես
ՀՆԱ
աճ
է
ապահովում:
Այն
բանից,
թե
որքանով
որակյալ
ծառայություններ
կարող
ենք
մատուցել
և
ինչպես
կներկայանանք
աշխարհին,
կախված
է
զբոսաշրջիկների
ներհոսքը
հետագա
տարիներին:
Կարծում
եմ,
որ
մեր
երկրի
տնտեսության
աճը
կախված
է
բացառապես
իշխանությունների
իրականացրած
քաղաքականությունից:
Եթե
մենք
իրապես
սկսենք
խոշոր
ներդրումներ
ներգրավել
արդյունաբերության
ոլորտում, օրինակ`ՙՆաիրիտ՚ գործարանի վերակենդանացման գործում կամ բարձր տեխնոլոգիաներում, այդ թվում`պետական պարտքի մարման հաշվին Ռուսաստանին հանձնված ձեռնարկություններում, 2015 թվականին սպասվող տնտեսության 4,5% աճից առնվազն կեսը կապահովի արդյունաբերությունը
և
գյուղատնտեսությունը:
Իսկ
եթե
ամեն
բան
թողնենք
ներկայիս
իրավիճակում,
և
մեր
կառավարությունը
շարունակի
ջայլամի
քաղաքականություն
իրականացնել,
եթե
իշխանություններն
անհրաժեշտ
բարեփոխումներ
չիրականացնեն,
եթե
ներքին
համաձայնության
մթնոլորտ
չձևավորվի,
կարող
ենք
էլ
ավելի
վատ
արդյունքներ
ունենալ:
Նման
պասսիվ
վարքագծի
դեպքում
կարող
ենք
նաև
Ղարաբաղը
կորցնել:
ԵՏՄ-ին անդամակցությունից հետո հասարակությունը և բիզնեսն ակնկալում էին հումքային ապրանքների`գազ, նավթամթերք, ալմաստ, գների նվազում: Սակայն, իրականում ճիշտ հակառակը ստացվեց, քանի որ բենզինի գինն անցած տարեվերջին նույնիսկ աճեց`չնայած նավթի համաշխարհային գների զգալի նվազմանը: Ինչու՞ են հայ նավթի վաճառքով զբաղվողները հրաժարվել ավելի էժան եվրոպական նավթամթերքից և նախընտրել ավելի թանկ ռուսականը:
Երբ
մենք
երեք
խոշոր
համաձայնագիր
կնքեցինք
Ռուսաստանի
հետ
նավթամթերքի,
գազի
գնագոյացման
և
ալմաստի
հումքի
ներմուծման
շուրջ,
բոլոր
հաշվարկները
կատարվել
են
ԱՄՆ
դոլարով:
Դրանից
հետո
տեղի
է
ունեցել
ինչպես
ռուբլու,
այնպես
էլ
դրամի
կտրուկ
արժեզրկում,
ինչն
էլ
հանգեցրել
է
բենզինի
և
այլ
ապրանքների
գների
աճի:
Բայց
դա
ամենևին
չի
նշանակում,
որ
մենք
պետք
է
կախված
լինենք
մատակարարումների
մեկ
աղբյուրից:
Այդ
համաձայնագրերը
չեն
սահմանափակում
մեր
հարաբերությունները,
օրինակ`Իրանի հետ, որպես այլընտրանքային աղբյուր: Եթե հիշում եք, կար Հայաստանի տարածքում Իրանի հետ համատեղ նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագիր, որն այդպես էլ թղթի վրա մնաց:
Իսկ
ի՞նչ
է
խանգարում
մեր
նավթի
վաճառքով
զբաղվողներին
այսօր
ավելի
էժան
վառելիք
գնել
Եվրոպայից,
այլ
ոչ
թե`Ռուսաստանից:
Դա
այն
է,
ինչի
մասին
բոլորն
են
խոսում`մենաշնորհային դիրքը. երբ իշխանությունները վարչական արտոնություններ են տալիս մենաշնորհատերերին և պահանջում, որպեսզի վերջիններս աշխատեն իրենց թելադրանքով: Իսկ իշխանությունների խնդիրն է`շուկան դարձնել բաց, մրցակցային տնտեսական սուբյեկտների համար, որոնք ակնկալում են տնտեսական օգուտ, այլ ոչ թե`վարչական արտոնություններ: Նման մոտեցումը սկզբունքային նշանակություն ունի և N1 խնդիրն է: Եվ պետք չէ ամեն բան բարդել ԵՏՄ վրա`իբրև թե չի կարելի ռազմավարական ապրանքներ մատակարարել այլ երկրներից, ԵՏՄ-ից բացի:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ներդրումային ակտիվության առնչությամբ երկու
հակադիր
տեսակետ
կա:
Ոմանք
պնդում
են,
որ
Միության
շրջանակներում
Հայաստանը
ներդրումների
համար
ավելի
գրավիչ
երկիր
կդառնա,
մյուսները,
ընդհակառակը,
գտնում
են,
որ
ԵՏՄ-ն կխոչընդոտի ներդրումների ներհոսքին:
Իմ
խորին
համոզմամբ,
ԵՏՄ-ին անդամակցությունն զգալիորեն սահմանափակում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը, բայց չի զրկում մեզ ընդհանրապես ներդրումներ ներգրավելու հնարավորությունից: Շատ բան իրականում կախված է ներդրումային միջավայրից, տնտեսության կարգավորումից և ազգային օրենսդրությունից: Հայաստանի տնտեսությունը պետք է ավելի բաց լինի, չլինի մենաշնորհացված, որպեսզի օտարերկրյա ներդրողը ցանկանա ներդրումներ կատարել այնտեղ`արդար մրցակցություն տեսնելով այդ դաշտում: Մեր օրենսդրությունը պետք է ապահովի սեփականության իրավունքների պաշտպանություն և արդար դատական համակարգ: Եթե մենք կարողանանք դա անել, իրավունք ունենք ներդրումների աճ ակնկալել, եթե ոչ` անիմաստ է ցանկացած ինտեգրում:
Ցանակալի
է,
որպեսզի
մենք
առավելագույնս
ազատ
լինենք
ԵՄ-ին, ԵՏՄ-ին կամ Ասիայի երկրների հետ ինտեգրման հետ կապված մեր ընտրության հարցում և կարողանայինք անկախ ու հավասարակշռված քաղաքականություն վարել բոլորի հետ: Մենք ստիպված էինք նման որոշում կայացնել`ելնելով անվտանգության նկատառումներից: Դա չի նշանակում, որ Հայաստանին այժմ վտանգ չի սպառնում, բայց հակառակ դեպքում վտանգի մակարդակն ավելի բարձր կլիներ: ԵՏՄ-ին չմիանալը կարող էր անդառնալի տարածքային կորուստների հանգեցնել Հայաստանին:
Այս
հարցի
առնչությամբ
տեսակետները
ևս
տարբերվում
են.
ոմանք
կարծում
են,
որ
անվտանգության
համակարգը
նույնպես
պետք
է
դիվերսիֆիկացված
լինի:
Մենք
քաղաքական
հարաբերությունների
դիվերսիֆիկացման
այլընտրանք
չունեինք:
ՆԱՏՕ-ն չի ընդլայնում իր ազդեցությունը մեր տարածաշրջանում`զգուշանալով Ռուսաստանի հետ կոնֆլիկտից: Այդ պատճառով այսօր Հայաստանի համար, ցավոք, ՀԱՊԿ հակաօդային և ցամաքային պաշտպանության համակարգն այլընտրանք չունի:
Ակնհայտ
է,
որ
ԱՄՆ
քաղաքականությունն
այս
տարածաշրջանում
ՆԱՏՕ-ի դերի վերաիմաստավորում է պահանջում:
Բայց
նույնիսկ
ՀԱՊԿ
շրջանակներում
խիստ
կարևոր
է
մինչև
վերջ
իրացնել
մեր
իրավունքները:
Ադրբեջանի
ագրեսիվ
գործողությունները
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետության
նկատմամբ
և
Հայաստանի
սահմաններին,
վկայում
են
այն
մասին,
որ
մենք
պահանջելու
բան
ունենք
ՀԱՊԿ-ից: Ցավոք, համաշխարհային հանրությունը չի կարողացել լուծել Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը`առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանի բացումը: Այդ պատճառով անվտանգության այլ համակարգ չենք կարող ակնկալել մեզ համար: