Ադրբեջանի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերմանն ուղղված ՀՀ Պաշտպանության նախարարության գործողություններն անթերի էին, մինչդեռ արտաքին քաղաքական գերատեսչության գործողություններում որոշակի թերություններ կային: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ որում, նա նշել է, որ հայկական ուղղաթիռի հետ համպված միջադեպի առնչությամբ միջազգային հանրության արձագանքը բավականին ադեկվատ էր, և այդ առումով այդտեղ անմասն չի մնում դիվանագիտությունը: ՙՄիջազգային հայտարարությունների ենթատեքստից երևում էր, թե ում են դրանք հասցեագրված, կային նաև խիստ ձևակերպումներ, որոնք մինչ այդ չկային՚,- հայտարարել է նա: