Հայաստան այցի երկրորդ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար և Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի:
Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարում Հռոմի պապին և Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ՀԱԵ եպիսկոպոսները, ինչպես նաև մի խումբ սիրիացի փախստականներ և հաշմանդամներ: Պապը և Կաթողիկոսն աղոթք են հնչեցրել և օրհնել ներկաներին:
Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում Հռոմի պապը հանդիպել է կաթոլիկ եկեղեցու բարերարների հետ: