Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել: Այդ մասին գրել է Հայաստանի
պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:
Նշենք,
որ տարեսկզբից ի վեր ադրբեջանական դիվերսիաների հետևանքով հայկական կողմնը 9 զոհ է
տվել: Ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ ավելի են, սակայն ադրբեջանական
քարոզչամեքենան տեղեկատվության արտահոսք թույլ չի տալիս ԱՀ զինված ուժերում առկա
իրավիճակի վերաբերյալ: