ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվումª դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
ՙՉնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին՚,- ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ` հասարակությանը պարտադրված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջովհունիսի 19-ին Ազատության հրապարակում սկսված բողոքի մասշտաբային ակցիան ներկայումս շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքի նոր կազմակերպիչները մտադիր են ամեն օր մեկ քայլ առաջ տալ աղբամաններից արգելապատնեշները, և գործընթացը պետք է սկսվի այսօր`21:00-ին: