«Ժառանգություն»
խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի որոշման
նախագիծ, որը ենթադրում է նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պաշտոնական ճանաչում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Ժառանգություն» խմբակցության
լրատվական ծառայությունից, օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որի քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: