Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջ աշխարհի առջև և ամենասբրազան վայրում (Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում) բացահայտ մարտահրավեր կնետի Թուրքիային, որը փորձում է իր պատմության էջերից ջնջել իրագործված սարսափելի ոճրագործությունը: Այդ մասին իր հոդվածում գրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Նրա կարծիքով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի գլխավոր պահը լինելու է այցելությունը Ծիծեռնակաբերդ, որտեղ պատարագ կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: «Նրա այցելությունը Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր բարոյական հզոր քայլ կլինի` ընդդեմ Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության: Այս սուրբ վայրում Ֆրանցիսկոս պապն ամբողջ աշխարհի առջեւ բացեիբաց մարտահրավեր կնետի Թուրքիային, որը փորձում է իր պատմության էջերից ջնջել սարսափելի ոճրագործությունը», - նշել է նա: Համփարյանը նաև հույս է հայտնել, որ Պապի այցը Հայաստան կստիպի ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը սատարումը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի 24-26-ը, որի ընթացքում կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր զոհերի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում տեղի կունենա Սուրբ Պատարագ: Հռոմի Պապը կայցելի նաև Սբ. Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Հայ կաթոլիկ եկեղեցու Մայր տաճար: Իսկ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունեցա էկումենիկ արարողություն և աղոթք հանուն խաղաղության: Ապրիլի 26-ին Հռոմի Պապը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կստորագրեն համատեղ հայտարարություն: Այցի վերջնական կետը կլինի Խոր Վիրապը, որտեղ հոգևոր առաջնորդները կկատարեն համատեղ աղոթք: