Հայաստանի ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության
հետ կապի վարչությունից, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին: Հանիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը և տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը: Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը: