Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը
կառույցի ձմեռային նստաշրջանի ընթացքում բարձրացրել է 20-րդ դարասկզբին օսմանյան
Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության հարցը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի
փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է. «2015
թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սակայն 100
տարի հետո էլ Թուրքիան չի կարողացել հաշտվել սեփական պատմության հետ և պաշտոնապես
ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ընդ որում Նաղդալյանը հիշեցրել է, որ 1919
թվականին թուրքական դատարանն առաջինն է դատապարտել Հայոց ցեղասպանությունը և
մահապատժի ենթարկել դրա կազմակերպիչներին: «Սխալվում են բոլոր նրանք, ովքեր
կարծում են, թե Հայոց ցեղասպանությունը միայն հայության խնդիրն է: Մարդկության դեմ
որևէ հանցագործություն ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ
մարդկությանը», - նշել է նա:
ՀՀԿ-ից
պատգբմավոր Նաիրա Կարապետյանն իր հերթին անդրադարձել է 2015 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլում Գալիպոլիի
ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության հարցին: Նա նշել է, որ Թուրքիան երբեք այդ
տարեթիվն ապրիլի 24-ին չի նշել և այս տարի հենց այդ օրը տոնական միջոցառումների կազմակերպումը
հետապնդում է միայն մեկ նպատակ. համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից, որոնց մի մասը
նույնպես նախատեսվում է 2015 թվականի ապրլի 24-ին: