Մարտի 4-ին Երևանում բացվել է Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստը:
Ինչպես
լրագրողներին հաղորդել է հանձնաժողովի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ
ուղևորափոխադրումների դեպարտամենտի ղեկավար Գենադի Վերխովիխը, նիստի օրակարգում
ներառված է շուրջ 20 հարց: Այսօրվա
միջոցառման հիմնական թեմաները կլինեն 2014 թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքների ամփոփումը, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, ՙԷքսպրես՚ միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցում են են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար: Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա: Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները: