Գյումրիում Սուրբ պատարագի ավարտին Հռոմի Ֆրանցիսկոս պապը երախտագիտության խոսք է հղել Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին, ուխտավորներին և եկեղեցում, որն ընդառաջ է գնում ամենակարիքավորներին:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, մասնավորապես, երախտագիտություն է հայտնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և արքեպիսկոպոս Մինասյանին` իր հասցեին բարի խոքսերի համար, ինչպես նաև պատրիարք Գաբրոյանին և ներկա բոլոր եպիսկոպոսներին, հոգևորականներին և իրեն ընդունած իշխանություններին: «Երախտապարտ եմ բոլորին, բոլոր մասնակիցներին, որոնք Գյումրի են ժամանել տարբեր մարզերից և հարևան Վրաստանից: Ես կցանկանայի, մասնավորապես, ողջունել նրանց, ովքեր մեծահոգաբար և որոշակի սիրով օգնում են կարիքավորներին: Նախևառաջ, մտածում եմ Աշոցքի հիվանդանոցի մասին, որը բացվել է քսանհինգ տարի առաջ և հայտնի է որպես Պապի հիվանդանոց: Սրբազան Հովհանես Պողոս Երկրորդի սրտից ծնված հիվանդանոցն առաջվա նման կարևոր նշանակություն ունի և մոտ է տառապյալներին: Ես մտածում եմ տեղի կաթոլիկ համայնքի նախաձեռնությունների մասին: Սուրբ Մարիամ Աստվածածինը թող միշտ ուղեկցի ձեզ և ձեր քայլերն ուղղի եղբայրության և խաղաղության ճանապարհով»: