Չնայած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը`Երևանը և Թբիլիսին շարունակում են պահպանել լավ հարաբերությունները, և երկու երկրների միջև գործում են ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
ՙԱռանձնակի խնդիրներ այդ ուղղությամբ չեմ տեսնում: Եվ պետք է նշել, որ արդեն դրական է այն, որ այդ հարցը չի քաղաքականացվում՚,- ասել է Պետրիաշվիլին`երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների պահպանման և մակարդակի բարելավման հույս հայտնելով: