Շատ եմ ափսոսում,
բայց 2015 թվականին Ղարաբաղի շուրջ իրավիճակը 2014 թվականից ավելի լավ չի լինի:
Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի գծով փորձագետ, Քարնեգի հիմնադրամի Եվրոպայի և
Եվրասիայի ծրագրերի ավագ հետազոտող Թոմ դե Վաալը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը, ինչին
ականատես եղանք այս տարի, դիմակայության գծի ահա արդեն մի քանի տարի դիտվող
ռազմականացման տրամաբանական հետևանքն էր», - նշել է նա:
Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կարծում է, թե անհրաժեշտ
է աշխարհին պարբերաբար հիշեցնել իր տարածքների օկուպացման մասին: Եվ դա անում է
իրավիճակի թեթևակի ապակայունացման և հրադադարի ռեժիմի խախտման միջոցով: Հայկական
կողմ իր հերթին անհրաժեշտ է համարում ժամանակ առ ժամանակ հակառակորդին ցուցադրել
իր ռազմական ուժը:
Այդ տարրերը, բրիտանացի փորձագետի գնահատմամբ, ձախողում
են հրադադարի ռեժիմը և,
համապատասխանաբար, ողջ բանակցային գործընթացը:
«Ընդ
որում հարկավոր է հաշվի առնել, որ ապակայունանցումը տեղի է ունենում Ուկրաինայի
շուրջ աշխարահքաղաքական ճգնաժամի ֆոնին: Մինսկի գորիծընթացում հազիվ է կյանք
նշմարվրում: Եվ այդ լույսի ներքո, առավելագույնը, որ կարող ենք առաջիկայում
ակնկալել, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումների
շարունակումն է, որոնք ընդհանուր քիչ բան ունեն իրական բանակցությունների հետ», -
ամփոփել է դե Վաալը: