ՙԱզատ եգիպտացիներ՚ կուսակցությունը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, ինչպես նաև այդ փաստի լռության մատնումն ու անտեսումը: Մասնավորապես, ՙԱզատ եգիպտացիները՚ նշել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է կրկին բացվի ՙ1915 թ. իրադարձությունների թղթապանակը՚:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ եգիպտական քաղաքական կազմակերպությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ: