ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կարող են
կանխիկացնել իրենց դրամական միջոցները ՎՏԲ խմբի բանկոմատներում Բանկում գործող
սակագներով ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա ապրիլից իր MasterCard քարտապաններին
տրամադրում է բացառիկ հնարավորություն գումար կանխիկացնելու ԱՊՀ երկրներում
(Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) ու Վրաստանում ՎՏԲ խմբի
դուստր բանկերի ավելի քան 11 500 բանկոմատներում նույն սակագներով ինչ
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում:
Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան
Բանկի թողարկած MasterCard քարտերը ներառվել են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների
ցանցի նախագիծ, ինչի շնորհիվ քարտապանները կարող են գումար կանխիկացնել խմբի
ներկայության բոլոր երկրներում նույն սակագնով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի
բանկոմատներում, այսինքն բանկի MasterCard քարտապանները կարող են գումար խնայել
Հայաստանի սահմաններից դուրս գումար կանխիկացնելիս:
ԱՊՀ
երկրներում
և Վրաստանում ՎՏԲ խմբի ներկայության երկրում հաճախորդը մոտակա բանկոմատը կարող է գտնել գեոլոկացիա ծառայության միջոցով: Այն իրենից ներկայացնում է Բանկի կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նշված երկրներում Միասնական բանկոմատների ցանցի բանկոմատների վերաբերյալ` ներբեռնելով այն Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard վճարային համակարգին 2013թ. սեպտեմբերին: Բանկը մասնավորապես թողարկում է Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերը: Վերջինս ապահովում է հաճախորդներին սոցիալական հատուկ արտոնությունների հասանելիություն Հայաստանում և արտասահմանում` տրամադրելով էլ ավելի մեծ ֆինանսական ազատություն:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Հայաստանի բանկային
համակարգում ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվ քարտերի քանակով հանդիսանում է առաջատարը
(ավելի քան 285 հազ.քարտ), սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը, ինչպես նաև
թողարկելով և սպասարկելով միջազգային Visa քարտերը, իսկ 2013 թվականի վերջին Բանկը ձեռնամուխ
եղավ նաև MasterCard քարտերի թողարկմանը:
Կենսաթոշակային քարատերի քանակով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է
Հայաստանի բանկային համակարգի առաջատարը (ավելի քան 70 հազ.քարտ):