Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի միջադեպն ունի հեռուն գնացող հետևանքներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտարարել է ՌԴ ԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերոթյունների ինստիտուտի Զարգացման և արդիականացման կենտրոնի փորձագետ, Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
«Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ իր հարաբերությունը երկար ժամանակ կառուցում էր «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և հանուն դրա պատրաստ էր աչքերը փակել Անկարայի գործողությունների վրա: Իսկ այժմ Թուրքիան Ռուսաստանի նախագահի կողմից անվանվեց «միջազգային ահաբեկչության հանցակից», ինչին արդեն հետևեցին տնտեսական պատժամիջոցները և ՌԴ արտգործանարարի Թուրքիա կատարվելիք այցի չեղյալ հայտարարելը»,-նշել է քաղաքագետը: Ընդ որում, փորձագետը համոզված է, որ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը չի լինի կարճաժամկետ և մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում:
«Մասնավորապես, այժմ արդեն Մոսկվան կարող է վերանայել թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու նկատմամբ իր սառը վերաբերմունքը: Կարող են փոփոխություններ լինել նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում, այստեղ շատ բան կախված կլինի այդ միջադեպի նկատմամբ պաշտոնական Բաքվի արձագանքից», - եզրափակել է Կռիլովը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել էր ռուսական ՍՈւ-24 կործանիչը: Ինքնաթիռը սիրիական տարածքի վրա խոցվել է «Վոզդուխ-Վոզդուխ» արբանյակով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը Սիրիայի տարածքի վրա խոցվել է «Վոզդուխ-Վոզդուխ» արբանյակով, թուրքական F-16-ից: Պուտինը միջադեպը որակել է որպես ահաբեկիչների հանցակիների կողմից կատարված «մեջքից հարված»: Կործանիչի երկու օդաչուները կատապուլտացվել են: Նրանցից մեկը զոհվել է վայրէջքի ժամանակ, երկրորդը, ըստ չհաստատված տվյալների, փրկվել է սիրիական հատուկ ծառայությունների կողմից: