Լիցենզավորման
նոր կարգի դեմ բողոքող տաքսու վարորդներն իրենց ավտոմեքենաներով փակել են Երևանի
Հանրապետության հրապարակը:
Տաքսիստների
դժգոհության պատճառը լիցենզավորման կարգի փոփոխություններն են, որոնք նախատեսում
են դեղին համարանիշների փոխարինում սպիտակով, ինչպես նաև` ամսական 12 հազար դրամի
չափ նոր հարկի գանձում: Տաքսու վարորդների ասելով, ստեղծված պայմաններում նման
գումարի վճարումը, պարզապես, անհնար կլինի, և այդ որոշման գործողությունը պետք է
կասեցվի: Արդեն հրապարակ է ժամանել Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը,
ով վարորդներին հորդորում է բացել ճանապարհը, սակայն վարորդները հրաժարվում են
կատարել նրա պահանջը: Նշենք, որ Գյումրիի տաքսիստները նույն պահանջով հավաքվել են
քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են անհապաղ կասեցնել լիցենզավորման նոր
կարգի գործողությունը: Տաքսիստները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները
չկատարվեն, ապա իրենք կփակեն քաղաքի բոլոր ճանապարհները և Գյումրի-Երևան
մայրուղին: