Չկրելով ոչ մի պարտություն` Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած «Սինքֆիլդի գավաթ-2015» շախմատային գերմրցաշարի միանձնյա հաղթող:
Ընդհանուր առմամբ, Արոնյանն ունի 3 հաղթանակ ամերիկացիներ Ուեսլի Սոյի, Հիքարու Նաքամուրուի և Ֆաբիանո Քարուանոյի նկատմամբ, և վեց պարտիա ավարտել է ոչ ոքի: 9-րդ տուրը հայ շախմատիստի համար ավարտվել է ոչ ոքիով բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, ինչը նրան թույլ է տվել 6 միավորով դառնալ անհասանելի մրցակիցների համար: