Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ռուսական ծրագրի մեկնարկը հետաձգվեց ՌԴ ֆինանսների նախարարությունում աշխատանքային պայմանագրերի հաստատումն ուշացնելու պատճառով: Այս մասին մայիսի 30-ին ՀՀ խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներտգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարդույթւոնյանը:
Նրա խոսքով, նշված ծրագրի շրջանակներում նախատեսված էր 2015 թվականին հատկացնել 10.5 մլրդ.դրամ, որից 3.7 մլրդ.դրամն արդեն իրացվել է: Նա նաև հավելել է, որ դրամաշնորհային ծրագրով նախատեսված էր տրամադրել 3.1 մլրդ.դրամ, և այդ գծով առայժմ ծախսեր չեն եղել:
Նշենք, որ պայմանագրերը պետք է կնքվեին 2015 թվականի հունիսին, իսկ ՌԴ ֆինանսների նախարարությունը դրանք հաստատեց միայն դեկտեմբերին: Հայկական ԱԷԿ-ում իրականացվում է Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիր` երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու նպատակով: Ծրագրի արժեքը կազմում է 300 մլն.դոլար, որից 270 մլն.դոլարը կլինի վարկի, իսկ 30 մլն.դոլարը` դրամաշնորհի տեսքով: Նախատեսվում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կյանքը երկարաձգել մինչև 2026 թվականը: