Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը` դրանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձևակերպումների պատճառով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է եվրոպական երկրներից մեկի դեսպանատան աղբյուրը:
Նույն աղբյուրի համաձայն, Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելուց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրիաժարվելը յուրօրինակ դեմարշ էր այդ փաստաթղթի առնչությամբ: «Ադրբեջանական կողմի նման քայլը հիասթափեցրել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին, իսկ գագաթնաժողովը նախագահող Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վրդովվել է և չնախատեսված ընդմիջում հայտարարել», - նշել է նա: