Beeline-ը հայտարարում է ՙՌուսաստանյան 20՚ և ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունների գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ ՙՌուսաստանյան 20՚ ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35ե ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:
ՙBeeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի հասանելի և մատչելի բաժանորդների համար: «Ռուսաստանյան 20ե և «Ռուսաստանյան 35ե ծառայությունների գործարկումը մեր հաճախորդներին տալիս է միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ` շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների ու բարեկամների հետ՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՙՌուսաստանյան 20՚ ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների գործունեության ժամկետը 30 օր է: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է ևս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Նշենք, որ ՙՌուսաստանյան 20՚ և ՙՌուսաստանյան 35՚ ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։