Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ապրիլյան ագրեսիայի արդյունքում ադրբեջանական բանակը 800 զինծառայող է կորցրել:
Ադրբեջանի գլխավոր շտաբում Ostkraft վերլուծական կենտրոնի աղբյուրների համաձայն, հենց այդքան զինծառայող է սպանվել Իլհամ Ալիևի կողմից ապրիլի 2-5-ը Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նախաձեռնած ռազմական ագրեսիայի արդյունքում:
«Մինչև վերջերս ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում Ադրբեջանի կորուստները գնահատվում էին մոտավորապես 180-200 զոհված, այդ թվում` մոտ 30 հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք», - նշվում է տեղեկատվությունում:
Սակայն փակ տվյալների համաձայն, որոնք հրապարակում են կենտրոնի աղբյուրները, հենց Ադրբեջանի իրական կորուստներն են Բաքվին ստիպել դադարեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Նշենք, որ «քառօրյա պատերազմում» հայկական կողմի ընդհանուր կորուստները, պաշտոնական տվյալների համաձայն, կազմել են 92 մարդ: 31 զինծառայողի զոհվելու մասին հաղորդունմից հետո Բաքուն դադարեցրել է տվյակներ հրապարակել զինվորների զոհվելու մասին` վկայակոչելով «պետական գաղտնիքը»:
Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների չհաստատված տվյալների համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ կորուստների թիվը կազմում է 93 մարդ: Ոչ պաշտոնական գնահատականների համաձայն, Ադրբեջանի ֆինանսական կորուստները հասնում են 170 մլն դոլարի, հայկական կողմինը` 14 մլն դոլարի: