Երևանի <Նաիրիտ>
գործարանի ճակատագիրը կորոշվի աուդիտից հետո, որը կանցկացնեն Համաշխարհային բանկի
փորձագետները: Այդ մասին նոյեմբերի 27-ին արդեն 18 ամիս աշխատավարձ չստացող
գործարանի աշխատակիցների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է
էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ում խոսքերն ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում վկայակոչել է գործարանի մամւոլի ծառայության ղեկավար Անուշ
Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ 2015 թվականի փետրվարին
ձեռնարկություն կայցելի ՀԲ փորձագետների խումբը, որն էլ կանցկացնի աուդիտը:
Հետազոտությունների արդյունքում էլ կորոշվի գործարանի հետագա ճակատագիրը:
Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերին, ապա,
ինչպես հաղորդել է նախարարը, առաջիկայում կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը,
դեկտեմբերին նույնպես կմարվի գործարանի աշխատողների ամսական աշխատավարձը: <Ողջ
աշխատավարձը լիովին մարելու մասին, որը կազմում է շուրջ 15 մլն դոլար, խոսք լինել
չի կարող>, - հաղորդել է Ե.Զախարյանը:
Հիշեցնենք, որ առկա վիճակից գործարանը դուրս բերելու
ծրագիր մշակելու նպատակով Ազգային ժողովում ձևավորվում է ենթահանձնաժողով: ՀՅԴ
խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ասելով, նախատեսվում է, որ հանձնաժողովը
կձևավորվի հավասարության սկզբունքով: ՀՀԿ մասնակցությունը ենթահանձնաժողովում
չպետք է գերազանցի 50 տոկոսը: Ենթահանձնաժողովի անդամները պետք է աշխատեն
բացառապես ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: <Այդ նպատակով կարևոր է
պատկերացում կազմել ձեռնարկության ակտիվների մասին, պարզել բաժնետերերի
հարաբերություններն այլ շահառուների հետ, ապահովել գործարանի վերագործարկման
հնարավորության վերաբերյալ անկախ գիտատնտեսական եզրակացություն: Կարևոր է նաև
հստակ առաջարկություններ ստանալ հնարավոր ներրդումների պաշտպանության մաիսն,
ինչպես նաև մշակել պետության և աշխատանքայի կոլեկտիվի շահերի պաշտպանության
մեխանիզմներ>, - նշել է պատգամավորը:
Նշենք, որ
գործարանն արդեն
տևական ժամանակ
անգործության է
մատնված: Միայն
աշխատավարձի գծով
ձեռնարկության աշխատակիցների
պարտքերը վերջին 15 ամսում
կազմում են
շուրջ 5 մլրդ
դրամ: Իսկ
գործարանի ընդհանուր
պարտքը մոտեցել
է 50 մլրդ
դրամ նշագծին: 2006 թվականին
ՙՆաիրիտ՚ ընկերության
բաժնետոմսերի 90 տոկոսը
վաճառվել է
բրիտանական Rhinoville Property
Limited կոնսորցիումին: ՙՆաիրիտ՚
գործարանի և
հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի
հիմնական միջոցները
գրավադրվել էին
ՙՄեժգոսբանկի՚ վարկի
դիմաց և
վերջինի չմարման
արդյունքում դարձել
են բանկի
սեփականություն:
70 մլն դոլարի
վարկը տրամադրվել
էր 2006 թվականին 5 տարի
ժամկետով, 12,5 տոկոս տարեկան
տոկոսադրույքով: Պարապուրդի մատնված գործարանի ընթացիկ պարտքը կազմում է 130 մլն
դոլար: