ՀՀ Ազգային ժողովում սկսվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ:
Ենթադրվում է, որ հանդիպման թեման ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հետագա հնարավոր գործընթացները կլինեն:
Ավելի վաղ պատգամավորներն ԱԺ նիստում հայտարարել էին ՊՆ և ԱԳՆ ղեկավարների հետ նման հանդիպման անհրաժեշտության մասին, քանի որ իրենց մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատասխաններ են պահանջում, հնարավոր է, փակ ռեժիմով:
Նշենք, որ մինչև նիստի սկսվելը նախարարը չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին: