Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ I-ի բաժանորդները հնարավորություն ունեն փաթեթում ներառված 150 րոպե խոսելաժամանակն օգտագործելու թե դեպի ՀՀ այլ, և թե դեպի 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: 2011 թվականի օգոստոսին գրանցված MobiDram վճարային համակարգը, նույն տարվա հոկտեմբերին և 2014 թվականի դեկտեմբերին համապաատսխան լիցենզիաներ ստանալուց հետո, Հայաստանի շուկայում ֆինանսնկան ծառայությունների տրամադրման բջջային և առցան լուծում է: MobiDram ծառայությունների տրամադրումը, ինչպիսիք են կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, բանկային և միջազգային փոխանցումները և այլն, իրականացվում են ՎիվաՍել-ՄՏՍ սպասարկման կենմրոններում: