Հունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Ինչպես
հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը, օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա` 5-7 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի
30-ին օդի ցերեկային ջերմաստիճանը կկազմի 8-10 աստիճան, իսկ արդեն փետրվարի 3-ի
ցերեկն սպասվում է
+15
աստիճան: