Չնայած այն բանին, որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ լքել են մի շարք քաղաքական գործիչներ`կուսակցությունը շարունակում է երկրորդը մնալ երկրում ազդեցության ուժող և քաղաքական հովանավորների կարիք չունի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորին զայրացնում են խոսակցությունները, որ քաղաքականությունից կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն գտնվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորության ներքո: ՙԲՀԿ-ն քաղաքական ուժ է, որը շարունակելու է գործել ինքնուրույն, ընդդիմադիր դաշտում, հետևաբար`նման խոսակցություններն անիմաստ են՚,- հայտարարել է նա:
Մելքումյանը նաև նշել է, որ ԲՀԿ և իշխանական եռյակի մնացած ուժերի`ՙԺառանգության՚ և Հայ ազգային կոնգրեսի միջև համագործակցությունը չի դադարել: ՙԵթե մենք կրկին ընդհանուր շահեր ունենք, պատրատ ենք համագործակցության, և ոչ միայն եռյակի անդամների, այլ նաև քաղաքական մնացած ուժերի հետ՚,- նշել է քաղաքական գործիչը: