«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է մի կողմ դնել քաղաքական հայացքները և ըստ արժանվույն պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նա նաև հավաստիացրել է, որ պատրաստ է հեռանալ կուսակցության շարքերից և վայր դնել մանդատը, ինպես պահանջում է օրենքը: Ընդ որում Փոստանջյանը հավելել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե չեն ցանկանում պաշտպանել իր թեկնածությունը, կարծում են, թե իր քաղաքական հայացքները կխանգարեն գլխավոր իրավապաշտպանի գործունեությանը: «Դա սոսկ արդարացում է, բոլորը գիտեն, որ ես կարող եմ», - նշել է պատգամավորը:
Փոստանջյանը նաև նշել է, որ կառավարող կուսակցության առաջադրած թեկնածուն` արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, չի կարող պատշաճ ձևով իրականացնել օմբուդսմենի գործունեությունը, քանի որ նա երբեք չի վարել այնպիսի պաշտոններ, երբ հարկավոր է ինքնուրույն որոշումներ կայացնել: «Դա այն մարդն է, ով պաշտպանել է կառավարող ռեժիմին ՄԻԵԴ-ում, հետևաբար, այժմ, երբ պետք լինի հանդես գալ բարիկադի մյուս կողմից, նա չի կարող դա անել», - նշել է պատգամավորը: Ընդ որում նա նշել է, որ այդ թեկնածուն հանրությանը հայտնի չէ, քանի որ երբեք սեփական դիրքորոշում չի ունեցել հանրային արձագանք հարուցաց հարցեի նկատմամբ: «Մենք ունենք շատ ավելի արժանի թեկնածուներ, սակայն, դժբախտաբար, նրանցից ոչ ոք չցանկացավ առաջադրվել, հենց դա էլ ինձ դրդեց շարունակել պայքարը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ավարտվեց օմբուդսմենի պաշտոնի համար թեկնածությունների առաջադրման ժամկետը: Այդ պաշտոնի համար առաջադրվել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունները: ԲՀԿ խմբակցկության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, խախտելով կանոնակարգը, ներկայացրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելու մտադրություն են հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ իրենք Զարուհի Փոստանջյանի դեմ ոչինչ չունեն:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվել էր հունվարի 13-ին: Նրա և ՀՀԿ որոշ շրջանակների միջև հարաբերությունները երկար ժամանակ լարված են, իբր, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան ՄԻքայել Մինասյանի միջև դիմակայության առնչությամբ: Համանման իրավիճակ էր ստեղծվել նաև նախորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի օրոք, ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարել էր «ամենավատ կադրը»: Դրանից ոչ շատ անց Հարությունյանը հրաժարական տվեց «այլ աշխատանքի անցնելու առնչությամբ»: Հայաստանի առա ջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նուկնպես այդ պաշտոնից հեռացել էր ժամանակից շուրջ: