«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին հորդորում է ուժ չկիրառել Բաղրամյանի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, քանի որ դա, նրա կարծիքով, ավելի կխորացնի խնդիրը: Այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նա նաև զորակցություն է հայտնել Բաղրամյան պողոտայի ակցիայի մասնակիցներին: «Ժողովրդի պահանջը պետք է բավարարվի, ես չեմ տեսնում ուրիշ լուծում: Հույս ունեմ, որ երիտասարդ ոստիկաններն ուժ չեն կիրառի իրենց երիտասարդ համաքաղացիների նկատմամբ: Դա միայն կբարդացնի իրավիճակը», - հայտարարել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ ավելի լայն օրակարգի կողմնակից է, քանի որ բոլոր խնդիրների սկզբնապատճառը ոչ լեգիտիմ իշխանությունն է: