Ձգտելով աջակցել
երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան
Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին:
Այս նպատակով բանկն աջակցում է Երևանի առագաստային ակումբին: Բանկի շնորհիվ
կլուծվի տրանսպորտի ու վինդսերֆինգով զբաղվող երեխաների` Երևանից Սևանա լիճ և
ձմեռային հավաքներին` Ծաղկաձոր տեղափոխման հարցը: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից:
Երևանի առագաստային ակումբը ստեղծվել է 2006թ.
հունվարին: Ակումբի հիմնական նպատակը առագաստային սպորտի զարգացումն ու
մասսայականացումն է: Ակումբը Երևանում ունի հիմնական բազա: Սևանա լճի ափին է գտնվում
ակումբի հիմնական բարեկարգ բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ
մարզիկները, այլ նաև հյուրեր արտերկրից: Ամեն տարի Սևանա լճում անցկացվում է մի
քանի մրցաշար, այդ թվում նաև` Հայաստանի առաջնություն:
Ամեն տարի վինդսերֆինգի ակումբ է ընդունվում մոտ 100
երեխա: Ակումբի սաների թվում են Մանկական օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության,
Աշխարհի գավաթի, Ռուսաստանի առաջնության մեդալակիրներ:
«Մենք դրական ենք գնահատում Հայաստանում առագաստային
սպորտի զարգացման հեռանկարները: Աջակցություն ցուցաբերելով Երևանի առագաստային
ակումբին` մենք մեր ավանդն ենք ներդնում երիտասարդության շրջանում աոողջ
ապրելակերպի տարածման գործում: Վստահ եմ, որ հայ վինդսերֆերները կշարունակեն
հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում, իսկ մեր համագործակցությունը
Երևանի առագաստային ակումբի հետ կընդլայնվի»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր
տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«ՎՏԲ-Հայաստան
Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ
Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի
միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: