Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումենրը այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց.
IP հեռուստատեսություն, Ինտերնետ, թվային ֆիքսված հեռախոսակապ, փաթեթային առաջարկներ:
Վճարումները կարելի է կատարել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլ առանձ Բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:
Բացի այդ, Բանկի հաճախորդների տրամադրության տակ է «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:
Նշենք, որ Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: