Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հերթական համերգը նվիրվելու է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան), դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։
Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն (ջութակ/Չինաստան), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ (Չինաստան)։
Երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ նվագախմբի բոլոր համերգները, այդ թվում Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում, հնարավոր կլինի դիտել առցանց` ուղիղ հեռարձակմամբ www.akhif.am և www.syoa.tv կայքերում: