ԵԱՀԿ գործող նախագահի
անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գտնվում է Բաքվում: Ինչպես հաղորդում է
Trend-ը, այս մասին նոյեմբերի 21-ին տեղեկացրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Պասկալ Մոնտյեն:
Նրա խոսքով, Անջեյ
Կասպշիկը գտնվում է Բաքվում, շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ:
Հիշեցնենք,
որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում,
ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում
ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի
խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո
գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման
գծին չափազանց մոտ է եղել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային
զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները
ճշտվում են: