Orange-ը ներկայացնում է հերթական անակնկալն իր ձայնային ծառայությունների բաժանորդների համար՝ նրանց տրամադրելով անվճար SMS-ներ տեղական և միջազգային ուղղություններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, սյսուհետ Orange-ի կանխավճարային կամ ամսական բաժանորդագրության ծառայություններին միանալիս բոլոր բաժանորդները կստանան 25 անվճար SMS, որոնք 8 օրվա ընթացքում կարող են ուղարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համարներին:
«Մենք մշտապես աշխատում ենք Orange ծառայությունները բաժանորդների համար առավել հարմար դարձնելու ուղղությամբ: Այս նոր անվճար SMS փաթեթը մեր նոր բաժանորդներին հնարավորություն կտա ողջունել Հայաստանում և արտերկում բնակվող ընկերներին՝ իրենց նոր հեռախոսահամարի մասին տեղեկացնելով առանց որևէ հավելյալ ծախսերի» , - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նշենք նաև, որ «Orange Armenia», ընկերությունը հանդիսանում է France Telecom (Orange ապրանքանիշ) ընկերությա 100% դուստրը, որն աշխատում է հայկական շուկայում 2009 թվականի նոյեմբերի 5-ից, ցանցի, բջջային կապի և ինտերնետի 95% ծածկույթ ապահովելով Հայաստանի ավելի քան 600 քաղաքներում և բնակավայրերում: