2013 թվականի վերջից լամ «Բաց երկնքի» քաղաքականոթյան մեկնարկից վեր դեպի Հայաստան ավիաչվերթներ իրականացնող ընկերությունների թիվը 35-ից կրճատվել է մինչև 27: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ավացիոն շրջանակներին մոտ գտնող աղբյուրը, որը խնդրել է մնալ անհայտ, նշել է, որ, որ «բաց երկնքի» քաղաքականությունն, իրականում, ամբողջովին ձախողվել է, և դեպի Հայաստան օդային չվերթներ իրականացնող ընկերությունների թիվը, հավանաբար, ավելի կկրճատվի:
Հայկական «բաց երկնքից» դուրս գալու մասին վերջերս հայտարարած վերջին ընկերությունը էմիրությունների Etihad ընկերությունն էր, որը Աբու-Դաբիի օդանավակայանից բավականին մատչելի գներով հարմարավետ «հաբ» էր ապահովում: Մեկ տարի առաջ Հայաստանում հայտնված այդ ընկերության հիմնական հաշվարկը ԱՄՆ թռչող հայ ուղևորներն էին: Ըստ զրուցակցի,, ընկերությունը չկարողացավ ավելի հարմարավետ պայմաններ առաջարկել, ի տարբերույթուն հիմնական մրցակիցների` ռուսաստանյան «Աէրոֆլոտի», «Տրանսավիայի» և S7-ի: Հատկապես այդ պատճառով անցյալ տարի Հայաստանը լքեցին «Չեխական ավիաընկերություններ» և «Ալտ Իտալիա» հանրահայտ ընկերությունները, իսկ շուտով դրանց կմիանա նաև լեհական LOT-ը, որի թռիչքներն արդեն սկսել են կրել սեզոնային բնույթ:
Ըստ աղբյուրի, 2014 թվականին ուղևորահոսքերի 20% աճը հույսեր էր ներշնչում, որ Հայաստանից ավիաընկերությունների դուրս գալու միտումը կավարտվի, սակայն, ընթացիկ տարվա առաջին ամիսներից կրկին դիտվեց լուրջ անկում: Ու չնայած, որ ավիաուղևորների թիվն անցել է 2 միլիոնից, այն այդպես էլ որակի չվերածվեց: Ըստ փորձագետի, ռուսաստանյան փոխադրողների ագրեսիվ քաղաքականոթյունը լիովին հասկանալի է ու արդարացված, քանի որ հատկապես նրանց շնորհիվ են իջնում գները շուկայում: Չէ՞ որ այսօր «Զվարթնոց» օդանավականից չվերթների մոտ 50%-ն իրականացվում է դեպի Մոսկվա, որի օդանավակայանները դառնում են այդ ուղևորների հիմնական հաբը: Փաստորեն, «Աէրոֆլոտին» հաջողվեց գրագետ գնային քաղաքականության միջոցով իր կողմը գրավել Հայաստանից դուրս եկող ավիացիոն հոսքերը:
Հատկանշական է, գտնում է փորձագետը, որ «բաց րկնքի» քաղաքականոթյունը Հայաստանին, բառացիորեն, պարտադրեցին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, իսկ դրա ամենաթունդ «ապոլոգետն» էր` Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը: Զրուցակիցը չի բացառել, որ ամերիկյան դիվանագետների կողմից այդ հարցը միտումնավոր շեշտադրվում էր, որպեսզի երկրում թույլ չտրվի ձևավորել օդային հաղորդակցությունների լայն դիվերսիֆիկացված համակարգ, ընդ որում, պետական կարգավորման կատարյալ բացակայությամբ, քանի որ այն 2013 թվականին էկոնոմիկայի նախարարությանը փոխանցելը ձեռնտու էր ռուսաստանյան փոխադրողներին, որոնք նման պայմաններում ստացան բնական քարտ-բլանշ:
«Բաց երկնքի» քաղաքականության նպատակը, ըստ փորձագետի, ազգային արդյունավետ ավիափոխադրող ունենալուն խոչընդոտելն էր: Իսկ դրա լավագույն փորձը 2000-ակաների սկզբին «Արմավիա» ընկերության ստեղծումն էր, այն բանից հետո, երբ այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը փոխանցվեց ռուսաստանյան «Սիբիրին», որը ձգտում էր Հայաստանում ստեղծել իր սեփական ավիացիոն հաբը` Մերձավոր Արևելքի երկրներ թռչելու համար: «Սիբիրի» «վտարումից» և «Արմավիայի» սկանկացումից հետո հատկապես «բաց երկնքի» քաղաքականությունը խոչընդոտեց հաջողությամբ գործող և ազգային փոխադրողի հավակնություններ ունեցող փոքր և ծածր արդյունավետություն ունեցող «Էյր Արմենիա»ընկերությանը, որը դարձավ պատվիրված սև PR-ի, ինչպես նաև պետության կողմից իրեն նկատմամբ ցուցաբերած լիակատար անտարբերության զոհը:
Ինչպես նշել է զրուցակիցը, «բաց երկնքի» քաղաքականություն, ը կարգավորվում է առանց պետության սեփական շահերի, սկզբունքայնորեն, չի կարող լինել, դրա օրինակը հարևան Վրաստանն է, որը դա այանքան էլ վատ չի իրականացնում, միաժամանակ աջակցելով նաև ազգային ավիաընկերություններին և պահպանելով շուկայի մասնակիցների բավականաչափ դիվերսիֆիկացված մակարդակը, ինչն անմիջականորեն կապված է ազգային անվտանգության հարցերի հետ: Զրուցակիցի չի բացառել, որ մեկ-երկու փոխադրողի կողմից հիմնական հոսքերը գրավելուց և մյուսներին շուկայից դուրս մղելուց հետո գնային քաղաքականությունը կարող է կրկին վերադառնալ նախկին բարձր գների քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: Այսօր դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում նույն թվով ընկերություններ, որքան «բաց երկնքի» քաղաքականությունից առաջ էր: