Այսօր դեռ հնարավորություն կա խուսափելու Երևանում ոստիկանական տեղամասի գրավմանն առնչվող կոնֆլիկտային իրավիճակից զինված ելքից: Համենայն դեպս, իշխանությունների վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանք չեն ցանկանում ուժային գործողություն իրականացնել պատանդներին ազատելու և զավթիչներին ձերբակալելու նպատակով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Թել Ավիվի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
Հուլիսի 17-ին «Սասունցի Ծռեր» խմբավորման շուրջ 30 զինյալներ, ովքեր մեկ ամիս առաջ զինված ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներն են, գրվել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի բազան, ինչի արդյունքում զոհվել է ոստիկանության սպա, մի քանի մարդ հրազենային վիրավորում է ստացել: Ապստամբները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարական և ժողովրդի վստահության կառավարության ձևավորում, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանի անհապաղ ազատ արձակում:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի, գործնականում, բոլոր ընդդիմադիր կուսակցությունների լռությանը: Նրա գնահատմամբ, կառավարող իշխանությունից, երրբեմն օբյեկտիվ, ողջ դժգոհությամբ հանդերձ, ակնհայտ սխալ կլիներ սատարել արմատականների զինված և ոչ սահմանադրական գործողություններին, ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական առումով:
Ցինկերը համոզված է, որ Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէ երկրի գլորումը դեպի մայդանյան փոսորակ: Իսկ քաոսի և դիմակայության արդյունքները, որոնք կարող են հետևել այդ դեպքում, նրա կարծիքով, դժվար է նույնիսկ նկարագրել, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն ներքին քաղաքական դիմակայությանը և առանց այդ էլ կաղացող տնտեսության լիակատար փլուզմանը:
«Պետության կառավարելիության կորուստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին և արտաքին խաղացողներին կարող է դրդել այն ոչ հայ ժողովրդին օգտին կարգավորելու փորձերի: Իսկ այդպիսի ոտնձգություններ վերջին ժամանակներս ավելի հաճախ են նկատվում: Ուստի, շատ կցանկանայինք հուսալ, որ հայ ժողովուրդը բազմադարյա իմաստություն կդրսևորի և ելք կգտնի ստեղծված իրավիճակից», - նշել է նա:
«Իսկ թե ով և ինչպես կբարելավի երկրում առկա իրավական և սոցիալ-տնտեսական իրադրությունը, ավելի լավ է լուծել առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ողջ հասարակական և քաղաքացիական ակտիվությունը կենտրոնացնելով ընտրական գործընթացի արդարության և թափանցիկության նկատմամբ վերահսկողությանը», - ամփոփել է իսրայելցի քաղաքագետը: