Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հետևություններ է արել
քննադատությունից և գործուն քայլերի անցել Քարվաճառում ադրբեջանցի «պատանդների»
առնչությամբ, և այսօր ԿԽՄԿ այդ առնչությամբ հանդես կգա Ադրբեջանի կառավարության
հետ հմատեղ հայտարարությամբ: Այդպիսի բարձրագոչ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների
գործերի պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը: Նա հերքել է հայկական կողմի այն
մեղադրանքը, որ Քարվաճառում ձերբակալված Դիլգամ Ասկերովը և Շախբազ Գուլիևը
դիվերսանտներ են: Ինչպես նշել է Հասանովը,
նրանք նախկինում էլ ուղևորվել են «օկուպացված տարածքներ», որը նրանց հայրենիքն է,
այցելել են ծ ողների և հարազատների գերեզմաններ: «Այնտեղ մահացել է 17-ամյա
պատանի: Հայերը չեն կարողանում բացահայտել հանցագործությունը, ուստի մեղքը գցում
են Դիլգամի և Շախբազի վրա», - ասել է Հասանովը` մտավախություն հայտնելով
«պատանդների» ճակատագրի համար: Նրա ասելով, հայերը, խախտելով ժնևյան
կոնվենցիաները, Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս հանդիպել
«պատանդների» հետ, ինչը Հասանովին «հիմք է տալիս ենթադրելու, որ պատանդներին
խոշտանգում են և տարբեր ներարկումներ կատարում»:
Անդրադառնակլով
երրորդ ադրբեջանցու մահվանը` Հասանովն ասել է, թե այսօր այդ առնչությամբ համատեղ
հայտարարությամբ հանդես կգան Ադրբեջանի կառավարությունը և ԿԽՄԿ-ն: Նրա ասելով,
«լուրջ նախազգուշացումից հետո ԿԽՄԿ անցել է գործուն քայլերի»: «Նրանք հետևություններ են արել:
Այսօրվա հայտարարությունը կարող է դիտարկվել որպես դրա արդյունք», - ասել է
Հասանոնվը: