Beeline-ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին:
Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, ՙՍիրո լավագույն հաղորդագրություն՚ և ՙՍիրո ուժը՚ լուսանկարների մրցույթները:
Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր 23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի (ՙՆմանակման խաղ՚), Սրբուհի Աչոյանի (ՙԱնտեսանելի կինը՚) և Զինա Գրիգորյանի (ՙՎիրունգա՚) աշխատանքները:
ՙՍիրո լավագույն հաղորդագրություն՚ մրցույթը հայտարարվել էր Beeline–ի կողմից: Ներկայացվել էր 126 հաղորդագրություն: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն քվե հավաքած մասնակիցներ՝ Հայկ Մարգարյանը, Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը և Լուսինե Մեհրաբյանը, ովքեր Beeline–ի կողմից պարգևատրվեցին Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին և Լևոն Եսայանին տրամադրեց խրախուսական մրցանակներ:
ՙՍիրո ուժըե լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով գաղափարի յուրահատկությունը և լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող ճանաչվեց երեք մասնակից`Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը և Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: Հաղթողներին ընտրեց լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրենի մրցանակին արժանացավ Տաթևիկ Զադոյանը, ով պարգևատրվեց Beeline Smart հեռախոսով։ ՙՆախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ Բրիտանական խորհրդին և Երևանում Բրիտանական դեսպանատանը, որոնց հետ մենք արդեն համագործակցում ենք բավականին երկար ժամանակ՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը։ Beeline–ի անունից շնորհավորում եմ մրցույթների հաղթողներին, ովքեր իրենց աշխատանքներով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ունենք բանիմաց և շնորհալի երիտասարդներ, և որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել նրանց հասնել նորանոր բարձունքների՚,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙՈգևորիչ էր տեսնել, որ փառատոնը յուրաքանչյուր տարի հետաքրքրում է առավել մեծ թվով հանդիսատեսի: Այս տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում՚,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել են 7 գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Ավելի քան 8000 հանդիսատես հնարավորություն ունեցավ մասնակցելու ցուցադրություններին: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը: