Հոկտեմբերի 5-ին`12:00-ին և 15:00-ին, UWC Դիլիջան քոլեջում տեղի կունենա բաց դռների օր:
Բաց դռների օրվա շրջանակներում UWC Դիլիջան քոլեջում Հայաստանի ազգային կոմիտերի ներկայացուցիչը կպատմի աշխարհում UWC ծրագրի, կրթական համակարգի, ուսանողների ընտրության չափորոշիչների և UWC քոլեջներ ընդունելության ընթացակարգի մասին:ՙՄենք ուրախ կլինենք տեսնել բարձր դասարաններում սովորող 15-17 տարեկան աշակերտներին, ովքեր հետաքրքրված են կրթություն ստանալ UWC-ում՚,- ասվում է ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում:
Այս տարվա սեպտեմբերին Դիլիջանում իր դռները բացեց 16-17 տարեկան ավագ դպրոցականների համար նախատեսված քոլեջը, որը բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների` մի շարք անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծն է: UWC Դիլիջան քոլեջը դարձավ նախկին ԽՍՀՄ տարածքում UWC ցանցին պատկանող առաջին միջազգային քոլեջը: