Ապատեղեկատվության տարածումը կարող է Հայաստանում ներքին պատճառներ ունեցող դիմակայությունը վերածել արտաքին շահարկումների օբյեկտի, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով և անկանխատեսելի հետևանքներով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրմմն կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Երևանում ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի բազան հուլիսի 17-ին գրավել են «Սասնա Ծռեր» խմբավորման շուրջ երեսուն զինյալները, որոնք մեկուկես ամիս առաջ զինված ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներ են: Այժմ բազայի տարածքում գտնվում են 25 ապստամբներ և երեք բժիշկ:
«Երևանում ստեղծվող իրավիճակը դարձել է վտանգավոր լուրերի տարածման սնուցող միջավայր: Գործը հասնում է այն բանին, որ լրատվական գործակալությունների ժապավեններում զետեղվում են Հայաստանում ապստամբության ճնշմանն իբր ռուսաստանցի զինվորականների մասնակցության վերաբերյալ տեղեկություններ: Այդ ամենն ինձ բավականին վտանգավոր է թվում: Այն, ինչ տեղի է ունենում, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է և ՌԴ, իր ողջ մտահոգությամբ հանդերձ, տեղի ունեցողին, հաստատ, չի միջամտի: Կարծում եմ, որ իմ տագնապը կիսում են նաև իրենք` Երևանում վերջին իրադարձությունների մասնակիցները», - նշել է նա:
ՊՊԾ բազայի գրավման արդյունքում սպանվել է ոստիկանության սպա, երկու կողմից հրազենային վիրավորում է ստացել մի քանի մարդ: Ապստամբները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարական և ժողովրդի վստահության կառավարության ձևավորում, ինչպես նաև Սէֆիլյանի անհապաղ ազատ արձակում: Այդ պահանջը չկատարելու դեպքում սպառնալով զինված ապսամբությունը տարածել Հայաստանի ողջ տարածքում: Ամեն օր Խորենացի փողոցում, իսկ այժմ արդեն Ազատության հրապարակում տեղի են ունենում զանգվածային հանրահավաքներ` ի զորակցություն «Սասնա Ծռերի»: Մասնակիցների թիվը շարունակում է աճել, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ մարդկանց բերման են ենթարկում ոստիկանական տեղամամսեր, իսկ բողոքի ակցիաները համակարգող նախաձեռնող խմբի անդամներ Ալեք Ենիգոմշյանն ու Լևոն Բարսեղյանը ձերբակալվել են: