Ձեր կարծիքով, ինչո՟վ է բացատրվում ՆԱՏՕ զորակազմի հետևողական ավելացումը Դաշինքի` Ռուսաստանին սահմանակից երկրներում: Արդյո՟ք գոյություն ունի, օրինակ, բալթյան երկրներ ռուսական ռազմական ներխուժման իրական սպառնալիք:
Ես չեմ ուզում ասել, թե բալթյան երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից սպառնալիք չկա, սակայն ես, ընդհանրապես, չեմ հավատում, որ Կրեմլը կհանդգներ ուղղակի ռազմական գործողություններ սկսել ընդդեմ այդ երկրների: Այդպիսի գործողությունները կհանգեցնեին ՆԱՏՕ-ի պատասխամ միջոցների, իսկ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը Ռուսաստանի ներուժից հզոր է: Այդուհանդերձ, պարզվում է, որ Ռուսաստանը բավականին անկանխետեսելի խաղացող է և հաճախ ձեռնարկում է գործողություններ, որոնք, կարծես, հակասում են հենց իր ռազմավարական շահերին: Օրինակ, Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում զայրացրեցին ողջ ուկրաինացի ժողովդին և բնակչությանը վանեցին Ռուսաստանից` դեպի Արևմուտք: Ահա այդպես Ռուսաստանի գործողությունները հակասում են իր իսկ հաշերին: Անհանգստության համար առիթ է այն, որ Ռուսաստանը սադրիչ գործողություններ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի սահմանների երկայնքով, կիրառելով հիբրիդային պատերազմի բոլոր ձևերը, ինչպես նաև որոշ ավանդական ռազմական եղանակներ: ՆԱՏՕ-ի համար ավելի դժվար է այդ հիբրիդային եղանակները վերագրել Ռուսաստանին, ինչը բարդացնում է համապատասխան հակազդեցության շուրջ պայմանավորվելու ՆԱՏՕ անդամների խնդիրը: Ես ակնկալում եմ, որ այդ սադրիչ գործողությունների պատճառով ՆԱՏՕ առաջնորդները Վարշավայի գագաթնաժողովում վերստին կհայտարարեն 5-րրդ հոդվածի անսասանության և ՆԱՏՕ ու ԵՄ անդամ երկրների կայունության ապահովման ուղղությամբ աշխատանքի մասին: Սահմանին մշտական սադրիչ գործողությունները, ներխուժումները ՆԱՏՕ օդային տարածք ինքնին վտանգավոր են և մեծացնում են ՆԱՏՕ անդամ երկրների և Ռուսաստանի միջև չկանխամտածված առճակատման վտանգը: Դա այն է, ինչ պատահեց Թուրքիայի հետ` նախորդ տարվա նոյեմբերին:
Ձեր կարիքով, արդյո՟ք փոխադարձ ներխուժման սպառնալիքն օգտագործվում է որպես ներքաղաքայկան «ահ ու սարսափ» Ռուսաստանում և ՆԱՏՕ երկրներում:
Բացառությամբ ՆԱՏՕ արևելյան թևի երկրների` մինչև Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ երկրների մեծ մասը Ռուսաստանը չէր դիտարկում որեպս սպառնալիք: 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ՆԱՏՕ-ն ջանքեը կենտրոնացրել էր, հիմնականում, Աֆղանստանի և ահաբեկչության դեմ պայքարի վրա: Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, Ղրիմի բռնակցումը և անջատականության բորբոքումն Ուկրաինայի արևելքում մեծացրին մտահոգությունը ողջ տարածաշրջանում, որ Ռուսաստանը կարող է միջամտել իր հարևանների գործերին, այնկախ այն բանից, թե արդյոք նրանք ՆԱՏՕ-ի կազմում են: Այդպիսով, Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ին նոր թիրախ տվեցին հետաֆղանական դարաշրջանում և Դաշինքին հետ շրջեցին դեպի այն ժամանակաշրջանը, երբ նա պետք է զբաղվեր ռուսական սպառնալիքներին արձագանքելով: Ռուսաստանն ԱՄՆ համար անմիջական սպառնալիք չէ, սակայն վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ դաշնակիցների, հատկապես, Մերձբալթիկայի, Լեհաստանի, Թուրքիայի համար, հետևաբար, Դաշինքի համար` ընդհանուր առմամբ: Այդ երկրները, անշուշտ, Ռուսաստանը համարում են սպառնալիք և կոչ են անում պատասխան միջոցների, ինչը բացատրում է, թե ինչու է ՆԱՏՕ-ն արձագանքում այդ կոչերին` ՆԱՏՕ արևելյան երկրներում ռազմական ներուժի մեծացմամբ: Ես, ընդհանրապես, չեմ տեսնում Ռուսաստանի գործերին միջամտելու ՆԱՏՕ-ի ցանկություն կամ պատրաստակամություն: Ես, անշուշտ, ակնկալում եմ, որ դա համապատասխանում է իրականությանը նաև բալթյան երկրներին առնչվող Ռուսաստանի մտադրությունների պարագայում: Սակայն երկու կողմերը կիրառել են հակաարդյունավետ հռետորաբանություն, և դա մեծացնում է Ռուսաստանի հարևանների համար սպառնալիքների մակարդակը: Սպառնաիքների բարձր մակարդակները և իմպերատիվ հռետորաբանությունն ինքնին վտանգավոր են, դրանք հեշտությամբ կարող են երկու կողմերին հանգեցնել սխալների: Տագնապ է հարուցում, նույնիսկ, այն, որ պետությունները կիրառում են սպառնալիքների հռետորաբանություն` իրենց ներքաղաքական նպատակներով:
Գնահատեք Հարավային Կովկասի երկրների հանդեպ Դաշինքի ներկայիս չմիջամտելու քաղաքականությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անռչվող նրանց հեռանկարները` եթե այդպիսիք կան:
Ես այնքան էլ չեմ հասկանում, ինչ նկատի ունեք` ասելով «Հարավային Կովկասի երկրների հանդեպ Դաշինքի չմիջամտելու քաղաքականություն»: ՆԱՏՕ-ն այդ երկրները դիտարկում է որպես իր հնարավոր գործընկերների, ներառյալ Վրաստանը, որպես անդամության հավակնորդ: Թեև իրատեսական չեմ համարում Վրաստանի անդամությունը ամենամոտ ապագայում: ՆԱՏՕ-ում չկա և երբեք չի եղել փոխհամաձայնություն Վրաստանի անդակացության շուրջ: Իսկ Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, ամուր կանգնած է Ռուսաստանի անվտանգության ուղեծրում: Սակայն, ՆԱՏՕ-ն առջավա նման կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ և բարձր է գնահատում վերջին քսան տարիների փոխգործակցությունը: Ես նաև կնշեի, որ Հայաստանի ռազմական բարեփոխումն իրականացվել է, հիմնականում, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ օրինակով, այնպես որ, չնայած Մոսկվայի հետ Երևանի անվտանգության դաշինքին, հայկական կողմը որոշակի խթաններ ունի ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունները պահպանելու համար: Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար գլխավոր ասպարեզ չէ: ՆԱՏՕ-ի երկրների համար սպառնալիքները բխում են, հիմնականում, Մերձավոր արևելքից (ահաբեկչություն) կամ Ռուսաստանից (հատկապես` Մերձբալթիկայի համար): Այնպես որ, ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կշարունակի անել այն, ինչ արել է վեջին տասնամյակում, մասնավերապես, շոշափել գործընկերային հարաբերությունները բոլոր երեք երկրների հետ: Այդ լույսի ներքո Հարավային Կովկասում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատում ակնկալելու հարկ չկա: Ես, պարզապես, չեմ տեսնում սցենարներ, որոնցում ՆԱՏՕ-ն անմիաջականորեն մասնակցի որևէ մարտական գործողության տարածաշրջանում:
Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն ինչպիսի՟ տեղ է հատկացնում միաջզգային ահաբեկչության դեմ պայքարին: Արդյո՟ք Մոսկվան ունի իրական գործիքներ «21-րդ դարի ժանտախտի» դեմ պայքարին աջակցելու համար:
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն երբեք չեն կարողացել արդյունավետորեն համագործակցել ընդդեմ միջազգային ահաբեկչության: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների, հատկապես, դրանց անվտանգություն ծառայությունների միջև անվստահությունը խնդիր է, իսկ չէ՟ որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների այդ անվտանգութան ծառայություններն ու իրավապահ մարմինները միջազգային ահաբեկչոււթյան դեմ պայքարի գլխավոր օղակներն են: Այդ փոխադարձ անվստահությունը դժվարացնում է տեղեկատվության փոխանակումը, որը կարող է օգնել ահաբեկիչների գրոհների կանխարգելմանը: Բացի այդ, մենք տեսել ենք նաև ահաբեկչության խղճուկ նմանակումներ, օրինակ, Բոստոնում, և վերջին ժամանակներս` Օրլանդոյում, ինչի դեմ, սակայն, ավելի դժվար է պայքարել սահմանների ողջ երկայնքով` քան 15-ամյա վաղեմության ահաբեկչության դեմ: Միջազգային ահաբեկչության կաղապարները փոխվում են, և, կարծես, թե Ռուսաստանը, թե ՆԱՏՕ երկրները չեն հասցնում հասկանալ, թե ինչպես վարվել այդ փոփոխված բնույթի ահաբեկչության հետ այսօր: