Թուրք-ադրբեջանական
տանդեմը վերջին ժամանակներս կտրուկ աշխուժացել է միջազգային ասպարեզում, այսուհետև
հայկական լոբբին չի գործում միանձնյա, այն ամենուրեք հանդիպում է
թուրք-ադրբեջանական տանդեմի հզոր դիմակայությանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ
բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` Հալեպում կուսակցության հիմնադրման
124-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Նա ընդսմին նշել է, որ հայկական երկու
հանրապետությունների համախմբված ներկայացումն աշխարհին Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցի նախաշեմին բավարար պայման է հաջողության հասնելու համար: Նրա
ասելով, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայ ժողովուրդը մարդկության
դեմ այդ ոճրագործության ճանաչման խնդրից քայլ կատարեց դրա հետևանքների դիմաց փոխհատուցում
պահանջելու
ուղղությամբ, ինչի առնչությամբ, դաշնակցական գործչի կարծիքով, անհրաժեշտ է
վերանայել Սփյուռքի և Հայրենիքի մարտավարությունը և համախմբված նոր քայլեր մշակել: