Տնտեսական ճգնաժամի պահպանման և անգամ ուժգնացման
դեպքում կարելի է Ռուսաստանից սպասել միգրանտների էական արտահոսք: Ինտերնետ
մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական
համալսարանի պրոֆեսոր, British Petroleum պրոֆեսուրայի պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը:
«Ես չեմ կանխատեսում, որ
առաջիկայում տեղի կունենա մյուս երկրներից միգրանտների լիակատար վերակողմնորոշում:
Միգրանտներն ավելի շուտ կսկսեն ռուսաստանյան տնտեսությունում ակտիվորեն յուրացնել
նոր նիշաներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կընթանա ճգնաժամը, որքան խորը
կլինի և տնտեսության որ հատվածները կընդգրկի: Առայժմ հստակորեն չենք կարող
գնահատել: Բայց 2014 թվականի տվյալներն արդեն ցուցադրում են Ռուսաստանից դեպի
Կենտրոնական Ասիայի երկրներ ուղղվող դրամական փոխանցումների որոշակի անկում,
ինչպես նաև միգրանտների թվի նվազում: Օրինակ, Ոզբեկստանից` գրեթե 10%: Այտեղ,
իրականում, գործում է ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլ նաև ավելի կոշտ
քաղաքականությունը, որն այս տարի իրականացնում է Ռուսաստանը միգրացիայի կրճատման
ուղղությամբ»,-ընդգծել է նա:
Աբաշինը նշել է, որ
Կենտրոնական Ասիայից միգրացիա գոյություն ունի դեպի Թուրքիա, Կորեա, Եվրապա,
Արաբական երկրներ: Աշխատանքային միգրանտների մի մասը մեկնում է Ղազախստան: Այս
առումով նա նշել է, որ միգրացիայի աշխարհագրությունը, կարելի է սպասել, ժամանակին
կդառնա ավելի բազմազան: «Այնուամենայնիվ, ներկայումս աշխատանքային միգրանտների մեծ
մասը գնում է Ռուսաստան: Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանք
են`վիզային ռեժիմի բացակայությունը, Ռուսաստանում տարածված ոչ ֆորմալ
զբաղվածության պրակտիկան, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների
ուղղությունը, ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամբ որոշակի մոտիկությունը
խորհրդային նախկին տարածաշրջանի համար, քանի որ անձնական կապեր գոյություն ունեն
խորհրդային նախկին հանրապետությունների բնակիչների միջև»,-եզրափակել է նա:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ,
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայկական մեդիայի արդի երկխոսությունները» ծրագրի
շրջանակներում: