«ՅուՏէըր» ավիաընկերությունը նշանակվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագրային գծերում կանոնավոր փոխադրող: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի օդային փոխադրումների դաշնային գործակալությունը:
Հաղորդման համաձայն, 2016 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ նոտայով «ՅուՏէըր» ավիաընկերությունը ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր չվերթներ կիրականացնի Սոչի-Երևան-Սոչի և հակառակ ուղղությամբ` շաբաթը 3 անգամ, Դոնի Ռուստով-Երևան և հակառակը` շաբաթը 3 անգամ, Մինվոդի-Երևան և հակառակը` շաբաթը 3 չվերթ, Կրասնոդար-Երևան և հակառակը` շաբաթը 7 չվերթ:
«ՅուՏէըր» ռուսական ընկերությունն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում Ռուսաստանում և արտասահմանում, զբաղվում է օդանավերի և ուղղաթիռների տեխսպասարկմամբ և անձնակազմի պատրաստմամբ: Ուղևորահոսքի և ուղևորաշրջանառության ծավալով «ՅուՏէըրը» 2-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանում` «Աերոֆլոտից» հետո: 2015 թվականին ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 8,7 մլն ուղևոր: Ավիաընկերության խոշորագույն հանգուցային օդանավակայանը Մոսկվայի Վնուկովոն է: 2016 թվականի հունիսի համար «ՅուՏէըր» ավիաընկերությունն ունի 62 ինքնաթիռ` 2012 թվականի հոկտեմբերի 228 ինքնաթիռի համեմատ: Ավիաընկերության կենտրոնակայանը գտնվում է Սուրգուտում: