Ոչ իշխանական եռյակը`ՀԱԿ, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙԺառանգություն՚, դեկտեմբերի 10-ին`Մարդու իրավունքների միջազգային օրը, նախատեսում է հանրահավաք-երթ անցակացնել:
Այդ մասին այսօր եռյակի հերթական նիստից հետո լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, ավանդական միջոցառումն այս տարի ավելի մասշտաբային կլինի, քաղաքական ուժերը հասարակությանը կներկայացնեն երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Հանրահավաքում կներկայացվեն նաև եռյակի հետագա ծրագրերը: Հանրահավաք-երթը կսկսվի 13:00-ին Ազատության հրապարակում: