Իրավիճակը թեժանում է Ազգային ժողովի շենքի առջև, որտեղ ընթանում է «Ոչ» շարժման բողոքի ակցիան ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը դեպքի վայրից, ընդհարումները տեղի են ունենում այն պատճառով, որ ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս պաստառներ փակցն ել ԱԺ ցանկապատին: Արդեն բերման է ենթարկվել ակցիայի մեկ մասնակից: Իրադարձությունների վայրում է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով բանակցություններ է վարում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ` փորձելով լիցքաթափել իրավիճակը:
Այսօր ԱԺ-ում, պետք է քվերակության դրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որի ընդունման դեպքում նշանակվելու է հանրաքվեի օրը, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն` դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը, ԱրմԻնֆո-ի աղբյուրիների համաձայն, գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: