Կգա
ժամանակը, երբ Հայաստանում բոլորը հավասար կլինեն օրենքի առջև: Այդպիսի համոզմունք
է հայտնել վարչապետ Հովկ Աբրահամյանը «Բազե 2014» երիտասարդական հավաքի
մասնակիցների հետ հանդիպմանը:
Նա
հավաստիացրել է, որ այդ գործընթացի սկիզբն արդեն դրվել է: Ընդ որում Աբրահամյանը
ժամանակ է խնդրել լիարժեք արդյունքի հասնելու համար: «Աստիճանաբար ամեն ինչ
կլուծվի, շատերը կտեսնեն, որ իմ մերձավորները կոռուպցիոն գործողությունների չեն
գնում: Պատկերացրեք, եթե իմ մերձավորներից որևէ մեկն ստվերում աշխատի, բոլորը
կասեն, որ կառավարությունը դատարկ խոսակցություններ է վարում: Իմ մերձավորներից
յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ, աշխատելով ստվերում, արժեզրկում է իմ խոսքը:
Գործընթացն սկսված է», - եզրափակել է Հ.Աբրահամյանը, ընդսմին հավելելով, թե չի
կարող մեկ ժամում բոլորից պահանջել դուրս գալ ստվերից, քանի որ «այդ դեպքում
մարդիկ փողեր կկորցնեն»: