Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացը չի կորցնի իր դինամիկան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի ձգտմանը՝ Զախարովան հայտարարել է. ՙԵթե Անկարան դրական բան ունի ավելացնելու, այստեղ խնդիրներ չեն կարող լինել՚,- ասել է Զախարովան:
Միաժամանակ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ տվյալ պահին քննարկվում է օգոստոսին ՌԴ առաջնորդի միջնորդությամբ ղարաբաղյան հարցի շուրջ հանդիպման կազմակերպման հարցը՝ Զախարովան նշել է, այդ առնչությամբ տեղեկատվության չի տիրապետում: Ըստ որում՝ նա խոստացել է ճշտել և հայտնել այդ մասին: