«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը 2016 թվականի փետրվարի 6-ին, քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական միավորումը 2015 թվականի մայիսի 30-ին վերաձևավորվել է որպես քաղաքական կուսակցություն: